N2 համաժողովը բաղկացած է մի քանի միջոցառումներից (ArmNOG, Հայկական IGF, RIPE NCC Բանկային աշխատաժողով,
Արևելաեվրոպական DNS Ֆորում, ISOC IoT SIG Workshop), որոնք կազմակերպվում, հյուրընկալվում և հովանավորվում են տեղական
և միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից` նպատակ ունենալով զարգացնելու Ինտերնետը, ապահովելու դրա
կայունությունը և հետագա առաջմղումը՝ ի շահ համայն մարդկության։
Այս համագործակցությունն ու համատեղ ջանքերը
արտացոլվածեն N2 համաժողովի/ֆորումի նշանաբանում՝ «Միասին դեպի թվային ապագա»
N2 համաժողովի նպատակն է ստեղծել հարթակ` միջազգային, տարածաշրջանային և տեղական մասնագետների, ցանցային օպերատորների, ծառայություն մատուցողների, Ինտերնետ և ՏՀՏ հասարակության համար, ինչպես նաև քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու գաղափարները, տեղեկանալ ոլորտի նոր միտումներին, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորություններ:
Ֆորումին կարող են մասնակցել ցանցային օպերատորները, Ինտերնետ ծառայություններ տրամադրողները, ռեգիստրարները, իրավաբանները, տեխնիկական մասնագետները, պետական և ոչ պետական մարմինների աշխատակիցները և պարզապես ֆորումի օրակարգում ներառված թեմաներով հետաքրքված ցանկացած անձ;
«Հայկական ցանցային օպերատորների խմբի ֆորում», որը կազմակերպվում է Հայաստանի օպերատորների միության կողմից:
«5-րդ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով», որը կազմակերպվում և հյուրընկալվում է Ինտերնետ կառավարման խորհրդի կողմից:
«Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի աշխատաժողով», որը կազմակերպվում է Ինտերնետ հասարակության Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի կողմից:
«RIPE NCC Բանկային աշխատաժողով», որը կազմակերպվում է RIPE NCC-ի և հյուրընկալվում Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից:
«Արևելաեվրոպական DNS համաժողովը», որը կազմակերպվում է ICANN ընկերության (Հատկացված անունների և համարների ինտերնետ ընկերություն), իսկ հյուրընկալվում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից