Հայկական ցանցային օպերատորների խմբի համաժողով 2019

Օրը: հոկտեմբերի 10, 2019

Վայր: Մարիոթ Արմենիա հյուրանոց

Տեղ: Երևան, Հայաստան

Գրանցվել հիմա Օրակարգ Խոսնակներ

Համաժողովի մասին

Հայկական ցանցային օպերատորների խմբի համաժողով 2019-ը (Arm NOG 2019) հարթակ է, որտեղ տարածաշրջանի տեխնոլոգիական փորձագետները կհավաքվեն քննարկելու ոլորտի հիմնական և գործառնական խնդիրները, կփոխանակեն մտքեր Հայաստանում և տարածաշրջանում ինտերնետը և հեռահաղորդակցության ոլորտը զարգացնելու վերաբերյալ:


Arm NOG 2019- ը տեխնոլոգիական մասնագետներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվել, միասնական մոտեցումներ մշակել Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, կայունության և հասանելիության ապահովման վերաբերյալ:


Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի օպերատորների միության կողմից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:

Նպատակը

Arm NOG Forum 2019-ի նպատակն է հնարավորություն ստեղծել Հայաստանի և տարածաշրջանի օպերատորներին կիսվելու իրենց փորձով, քննարկելու ինտերնետ հանրության և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների ընդհանուր հետաքրքրություններն ու գաղափարները:

Ո՞վ կարող է մասնակցել:

Arm NOG համաժողովին կարող են մասնակցել միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, ցանցային օպերատորներ, ծառայություններ մատուցողներ և Ինտերնետ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Մասնակցությունն անվճար է և բաց բոլոր հետաքրքրվողների համար: