Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով

Օրը: հոկտեմբերի 10, 2019

Վայր: Մարիոթ Արմենիա հյուրանոց

Տեղ: Երևան, Հայաստան

Գրանցվել հիմա Օրակարգ Խոսնակներ

Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով

Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF, կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի, ինչպես նաև «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աջակցությամբ:

Համաժողովի հիմնական նպատակն է`

  • տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին
  • բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցեր
  • ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը
  • ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին

Այս տարի լրանում է ArmIGF-ի 5-րդ տարեդարձը։Նախորդ տարիների ընթացքում համաժողովը հյուրընկալել և հարթակ է տրամադրել բազմաշահառու խմբերի ներկայացուցիչներին, ստեղծել է համագործակցության միջավայր, աջակցել է երիտասարդների մասնակցությունը, քննարկման է վերհանել Ինտերնետ կառավարմանն առնչվող կարևոր և արդիական հարցեր, որոնք ներկայացվել են ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային բանախոսների կողմից։